Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Պալիատիվ խնամքի խնդիրները` քննարկման թեմա

ՀՀ ԱՆ. Պալիատիվ խնամքի խնդիրները` քննարկման թեմա

Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության  առողջապահական պետական բյուջետային հաստատության առողջապահական դեպարտամենտի պալիատիվ օգնության մոսկովյան բազմապրոֆիլ կենտրոնի տնօրեն Աննա Ֆեդերմեսսերին:

Վերջինս ներկայացրել է պալիատիվ խնամքի տրամադրման, դրա որակի բարելավման և այս ուղղությամբ իրենց ծառայությունների ընդլայնմանն ուղղված քայլերը, մանրամասնել, թե ինչպես աստիճանաբար պալիատիվ ծառայությունները սկսեցին պետական միջոցներով տրամադրվել: Սերգեյ Խաչատրյանը հետաքրքրվել է ՌԴ-ում պալիատիվ խնամքի ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխություններով  ու շեշտել, որ Հայաստանը ևս վերջին տարիներին, հիմնվելով միջազգային փորձի վրա, բարելավել է օրենսդրական դաշտն ու վերապատրաստել մասնագետների թիմին, սակայն մեր երկիրը դեռ ունի այս առումով ֆինանսական խնդիրներ և մտածողության փոփոխության անհրաժեշտություն:

Կողմերը քննարկել են պալիատիվ ծառայությունները տանը` հարազատների ներգրավմամբ կազմակերպելուն, հոսպիսների` պալիատիվ օգնության կենտրոնների ստեղծմանը,  սիմպտոմատիկ բուժման մոտեցումներին, ցավազրկողների ու թմրամիջոցների նշանակմանն ու բաց թողնմանն առնչվող հարցեր: Հայաստանում թմրամիջոցների դուրս գրման կարգը դյուրացվել է, սակայն  գործընթացը դեռ սահուն չէ: Բացի այդ` պետական ֆինանսավորման սղության պայմաններում Հայաստանը կարիք ունի նաև բարեգործական հիմնադրամների աջակցության:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում առավել հանգամանորեն քննարկել այս առումով ունեցած փորձն ու փոխանակվել դրանով:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ